00:00:00

Դոլարի փոխարժեքի ազդեցությունը՝ դիզելային վառելիքի և ալյուրի գների վրա

13:02, 21 հունիս 2022 Տնտեսություն

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

 

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ:

 

Դիզելային վառելիք

Ցուցանիշ-2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն,

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն

 

Ինվոյսային արժեք /USD/    52-57%    72-76%

Դոլարի փոխարժեք    -(4-6)%    -(6-8)%

 

Մանրածախ իրացման գին-500 → 662 կամ 32.4% - 457 → 662 կամ 44.86%

 

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։

 

Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։

 

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ:

 

«Բաղրամյան» տեսակի ալյուր

 

Ցուցանիշ-2022 թվականի հունվար և հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն

 

Ինվոյսային արժեք (ցորեն) /USD/    22-26%    -(20-23)%

Դոլարի փոխարժեք    -(8-10)%    -(10-13)%

Մանրածախ իրացման գին    285 → 310 կամ 8.77%    260 → 310 կամ 17-20%

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր