Բուսական թեյերը և վալերիանի, կալենդուլայի կամ մասուրի թուրմերը կարող են օգնել մարդուն կարգավորել արյան ճնշումը: Բացի այդ, այս պարզ ու անվնաս ըմպելիքները լավ են ազդում քնի որակի և նյարդային համակարգի վրա։ Այս մասին հայտնել է սրտաբան, ՌԴ վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին։
«Դա կարող է լինել նաև վալերիայի արմատ, կարելի է պատրաստել թուրմ կամ կալենդուլա՝ թուրմի կամ թեյի տեսքով։ Սրանք անվնաս և միևնույն ժամանակ օգտակար ըմպելիքներ են։ Բոլորը կարգավորում են արյան ճնշումը, լավացնում են քունը և նվազեցնում նյարդային լարվածությունը»,-«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։