00:00:00

Աղիքային հիվանդություններով հաճախ վարակվում են երեխաները. ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

12:31, 18 հունիս 2022 Առողջություն

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Այս մասին զգուշացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

«Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների.

շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով,

մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն նշված մթերքները թարմ պահելու համար,

Խուսափե՛ք երեխաներին տալ կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, աղցաններ, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար,

եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում,

մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում,

ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն,

խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված,

կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով,

խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում),

օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ,

եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման»,-խորհուրդ է տալիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր