00:00:00

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատել են. բուժանձնակազմն անժամկետ գործադուլ է հայտարարել

16:06, 17 հունիս 2022 Տեսանյութեր



Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Պոլիկլինիկայի տնօրենի փորձաքննության գծով տեղակալ Կարինե Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունիսի 3-ին տնօրենը ժողով է արել եւ ներկայացրել, որ իրեն առաջարկվել  ազատվել աշխատանքից եւ այլ բուժհիմնարկի փոխտնօրեն նշանակվել, սակայն ինքը հրաժարվել է. «Մենք շատ վրդովվեցինք, ուզում էինք գործադուլը հենց այդ ժամանակ անել, բայց մտածեցինք, որ քաղաքակիրթ ճանապարհով գնանք: Նամակներ գրեցինք վարչապետին, քաղաքապետարան, ՄԻՊ-ին, պատգամավորներին: Նամակները ստորագրել է աշխատակիցների 100 տոկոսը, բայց ոչ մի պատասխան չստացանք:

15 օր առողջապահության տեսչական մարմինը մանրակրկիտ ստուգել է պոլիկլինիկայի գործունեությունը: Ոչ մի կոպիտ խախտում չի արձանագրվել:

Մենք այսօր ստացանք քաղաքապետարանից հրաման, որ տնօրենն ազատվում է աշխատանքից հունիսի 20-ից:  Այդ գրության մեջ նշված է, որ ժամանակավորապես ինձ են նշանակել պաշտոնակատար, բայց ես չեմ կարող ընդունել այդ նշանակումը, քանի որ ռեալ եմ գնահատում իմ ուժերը: Մենք չգիտենք ազատման պատճառը, դա ենք ուզում իմանալ:

Այսօր առավոտյան ժողով արեցինք եւ միահամուռ որոշեցինք, որ անժամկետ գործադուլ ենք անում: Իհարկե, այն հիվանդները, որոնք շտապ բուժօգնության կարիք ունեն, սպասարկվել են, հետազոտվել են, ես անձամբ իրենց ճանապարհել եմ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր