00:00:00

Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումը գնահատում եմ ՝2, ավիացան մոտ 10 տարով հետ է ընկել միջազգային ավիացիոն տենդենցներից. փորձագետ

10:39, 17 հունիս 2022

Մեր ավիացան մոտ 10 տարով հետ է ընկել միջազգային ավիացիոն տենդենցներից, այնտեղ հիմա այնքան նորարարություններ են արվել, որ մերոնք չգիտեն էլ՝ դա ինչ է, ես շատ կուզեի, որ մենք էլ հզորների շարքում լինեինք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ գնահատելով հայկական ավիացիոն ոլորտը և դրա զարգացման միտումները:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը օրեր առաջ հեռացել է պաշտոնից, նրան այս պաշտոնում փոխարինել է իր տեղակալ Միհրան Խաչատրյանը:

Ավիացիոն փորձագետը Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումը գնահատում է «5 բալից՝2 , կամ մի կերպ ձգած՝ 3».

«Ինքն այնքան որ լավ անգլերեն գիտեր, բայց այն, որ մասնագետ չի և չի գրանցել որևէ արդյունք, բոլոր մասնագետները կփաստեն դա»,-ասաց Նավիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումը թերևս նշանավորվել է նրանով, որ Հայկական ավիացիան 2020թ-ին հայտնվեց ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում:

Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ սա մեծ հարված է եղել հայկական ավիացիոն ոլորտին.

«Ես 22 տարվա փորձ ունեմ այս ոլորտում, բայց առաջին անգամ տեսա, որ մեր ավիաընկերություններին արգելվի թռչել Եվրոպայի տարածքի վրայով, իսկ սրա մեղավորը, միանշանակ, Տաթևիկ Ռևազյանն է, դեռևս 2019թ-ին անձամբ ես երկու նամակ եմ գրել ու զգուշացրել եմ, որ 2020թ-ի անվտանգության աուդիտը չենք անցնում, բայց ինքը փոխանակ այդ հարցերը լուծեր, գնում էր, հարցազրույցներ էր տալիս, ասում էր՝ մենք ԵՄ-ի հետ շավ լավ ենք, ոնց որ տունտունիկ լիներ»,-ասաց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Քաղավիացիայի նորանշանակ ղեկավար Միհրան Խաչատրյանին՝ փորձագետը նկատում է՝ Միհրան Խաչատրյանը Հայաստանում ամենափորձառու ավիացիոն կադրն է.

«Ես ինքս աշխատել եմ իր հետ, ուղղակի հիացած եմ իր մոտեցումներով, ազգասիրությամբ և ավիացիային նվիրված լինելուց,այս անգամ իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել, հույս ունեմ այս ոլորտում ամեն ինչ կկարգավորվի, մեր ավիացիան 10 տարով հետ է ընկել միջազգային ավիացիայից, թե ինչքանով կհաջողվի Միհրան Խաչատրյանին սա հետ բերել՝ չեմ կարող ասել, չեմ կարծում՝ նա կախարդական փայտիկ ունի, բայց եթե ինքն իրան լավ մասնագետներով շրջապատի, վստահ եմ այդ կառույցը առաջընթաց կունենա. ակնկալում եմ, որ ինքը կցուցաբերի ազգասեր, հայրենասեր մոտեցումներ»,-ասաց Նավիկ Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր