00:00:00

Կառավարությունը շուրջ 2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանությանը

08:55, 17 հունիս 2022

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում է նաև «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով հատկացումներ է նախատեսվում ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված՝ ոստիկանության զորքերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով:

11010 միջոցառման հատկացումները նախատեսվում է ավելացնել 215.1 մլն դրամով, որից՝ «Կենցաղային և հարային սննդի ծառայություններ» 4236 հոդվածի գծով՝ 110.0 մլն դրամ: Լրացուցիչ անհրաժեշտ գումարը նախատեսվում է արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը /օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով/։

«Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածը նախատեսվում է ավելացնել 105.1 մլն դրամով, որն ուղղվում է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովմանը»:

Ոստիկանությանը գումար հատկացնելու մասին չզեկուցվող մյուս նախագծով էլ առաջարկվում է 1158 ծրագրի 11001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն դրամի չափով: «ՀՀ ոստիկանության 2022թ-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է 4.057,3 մլն դրամի չափով, որից 1․600,0 մլն դրամը, մոտ 40% -ը նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից։ Միաժամանակ, ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է Երևան քաղաքում (2021թ-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում (ընթացիկ տարվա ապրիլից) նոր պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։ Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021թթ-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն դրամ»,- նշված է տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր