00:00:00

ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած տարածքում գտնվող կազմակերպության աշխատակիցները վարձատրվել են․ ԱՀ ՄԻՊ

23:41, 14 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Խախտված իրավունքների պաշտպանությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքում գտնվող կազմակերպության աշխատակիցները, որոնք 2022 թվականի հունվար ամսից հիմնական աշխատավայրում պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով չեն վարձատրվել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը։

«Նշվածի վերաբերյալ իրավասու պետական մարմինների հետ Պաշտպանի իրականացրած աշխատանքների շնորհիվ վերականգնվել են դիմումատուների իրավունքները՝ նրանք վարձատրվել են 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր