00:00:00

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

18:59, 16 մայիս 2018 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում: «Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական եւ մշակութային կապեր, եւ մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության եւ հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել եւ սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն եւ կխորանան, եւ ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առեւտրային, մշակութային եւ կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր