00:00:00

Ինչպիսի մարտավարություն է մշակել ընդդիմությունը․ «Հրապարակ»

05:12, 14 հունիս 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։

Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր