Արցախի հանրապետության Մարտակերտ քաղաքի ներքին ցանցի 225 մմ խողովակի վնասված հատվածը փոխարինվել է նորով, ինչի արդյունքում շրջկենտրոնը կրկին կանոնավոր ջրամատակարարում ունի:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։
Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ Մարտակերտում նախօրեին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ներքին ցանցում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավոր կասեցվել էր ջրամատակարարումը:
Ստեփանակերտից այսօր առավոտյան մասնագետները մեկնել են վթարի վայր և Մարտակերտի տեղամասի աշխատակիցների հետ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի բաժանորդները ժամ առաջ ջուր ունենան: