00:00:00

Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է (ֆոտո)

14:22, 11 հունիս 2022 Տնտեսություն

Լոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:

 

«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր եւ այլն»,-ասաց նա:

Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետեւանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր