00:00:00

Հակված ենք լավատեսորեն նայել ռուսական կողմի հայտարարությանը, բայց եթե մի փոքր սառն ենք դատում, Լավրովի հայտարարությունը երկու ձևով էլ կարելի է հասկանալ. Արցախի ԱԺ պատգամավոր

22:01, 09 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Փառուխ գյուղի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը դժվար է մեկնաբանել, կարելի է միայն սեփական տրամաբանությամբ ենթադրություններ անել։ Եթե լավատես լինենք, այո՛, այդ ենթադրությունների շրջանակում կարելի է կիսել ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի այն միտքը, որ Արցախի և Ադրբեջանի միջև դելիմիտացված սահմանների պայմաններում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բայց մյուս կողմից Լավրովի հայտարարությունն այնքանով է անհանգստացնող, որ ոչ մի տեղ չի նշվում, որ Ադրրբեջանն Արցախի հետ է սահմանագծում և սահմանազատում ունենալու։ Նա ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում կքննարկվի նաև Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված խնդրի կարգավորումը»,- ասաց պատգամավորը։

 

Մետաքսե Հակոբյանը հույս հայտնեց, որ Փառուխի շուրջ իրավիճակը դրական հանգուցալուծում կստանա, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման-սահմանագծման արդյունքում Արցախը չի հանձնվի Ադրբեջանին։

«Ամեն դեպքում, ՀՀ իշխանությունները պետք է ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այնպես է ստացվում, որ այստեղ ոչ թե կոնկրետ Փառուխի, այլ ամբողջ Արցախի հարցն է լուծվում։ Ճանաչման արդյունքում Հայաստանը փաստորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Այս ամենով հանդերձ՝ հակված ենք լավատեսորեն նայել ռուսական կողմի հայտարարությանը, բայց եթե մի փոքր սառն ենք դատում, Լավրովի հայտարարությունը երկու ձևով էլ կարելի է հասկանալ»,- ասաց Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում ինքը՝ Արցախը, դերակատարություն չունի։

 

«Մենք բոլոր առումներով դուրս ենք քաղաքական գործընթացներից։ ՀՀ իշխանություններն են միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով որոշումներ կայացնում՝ առավելագույնը գործընթացների մասին տեղյակ պահելով Արցախի Հանրապետության նախագահին։ Դա լուրջ չէ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր