00:00:00

«Հրապարակ». Ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օպերատոր տանում գործուղման

05:47, 09 հունիս 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքային քառօրյա այցով երեկվանից` հունիսի 8-ից, Ստրասբուրգ (Ֆրանսիա) է գործուղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կավարտվի հունիսի 12-ին։

7 հոգանոց պատվիրակության կազմում, Սիմոնյանից բացի, ընդամենը մեկ օրենսդիր է ընդգրկված՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, մեկն ԱԺ նախագահի խորհրդականն է, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունների պետերը, 1 լուսանկարիչ-օպերատոր, 1 հեռուստաօպերատոր։

Ստրասբուրգից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, ԱԺ պատվիրակությունը հունիսի 14-ին կմեկնի Իրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր