00:00:00

Արթուր Թովմասյանը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում է

15:29, 08 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։

Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։

Հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր