00:00:00

Արմավիրի մարզում բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր, Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի

06:35, 07 հունիս 2022 Մամուլ

Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և  26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի փոխանցմամբ, Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր