«Փաստինֆո»-ն գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հովանու տակ է վերցրել պաշտոնեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող նախարարին՝ Հայկ Խանումյանին։ Արցախի դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ընդ որում՝ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից, սակայն Խանումյանն առայսօր շարունակում է պաշտոնավարել։ Փաստացի՝ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձը շուրջ 2 ամիս է, ինչ շարունակում է պաշտոնավարել որպես նախարար ու նրա լիազորությունները Արցախի նախագահը ոչ միայն չի դադարեցրել, այլ անգամ չի կասեցել։ Համենայն դեպս՝ մեղադրյալի անունը Արցախի կառավարության կայքում նշվում է որպես Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»։ |