00:00:00

Կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն գիտակցում է Ադրբեջանի հակառուսական էությունը․ Բեգլարյան

13:06, 05 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր Տելեգրամյան ալիքում գրել է․

«Հետաքրքիր է, երբ Ադրբեջանի իշխանությունները.

Իրենց ողջ մեդիա ռեսուրսները ատելություն են տարածում ոչ միայն հայերի, այլև ռուս ժողովրդի դեմ,

 

պարբերաբար խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Արցախում խաղաղ բնակիչներ սպանելով ռուս խաղաղապահների աչքի առաջ,

 

շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ գրավում են Փառուխ գյուղը և իրենց պատասխանատվության գոտում գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ դեկտեմբերին՝ նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,

 

ոչնչացնում են ոչ միայն իրենց օկուպացիայի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, այլև միևնույն ժամանակ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են և՛ հայկական, և՛ ռուսական արժեքներ,

 

աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

 

Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», որը բազմիցս ապացուցվել է, և դրա վերջին դրսևորումը РИА Новости-ի արգելափակումն էր Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ արված հարցազրույցը հրապարակելուց հետո»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր