00:00:00

Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում ջուր ստանում են շաբաթական մեկ ժամով

12:01, 04 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը ջրի խնդիր ունի, որի պատճառով բնակիչները բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ լիարժեք զբաղվել չեն կարող։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուսաձորի համայնքապետ Միքայել Այվազյանը։ Նրա խոսքով՝ ջուր ստանում են շաբաթական մեկ ժամով։

«Համայնքում 330 բնակիչ է ապրում ու արարում։ Նրանց մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Այս տարի ցանել ենք գարի, ցորեն, կորնգան և այլ տեսակի գարնանացան մշակաբույսեր։ Մարդիկ նաև մանր եղջերավոր անասուններ են պահում»,-նշել է Այվազյանը։

Նա տեղեկացրել է, որ գյուղում հարյուր երեխա կա։ Նրանց համար «Բարի Արցախ» նախագծի շրջանակներում խաղահրապարակ է կառուցվել։

«Հետպատերազմական շրջանում տեղահանված շուրջ քառասուն ընտանիք է հաստատվել մեզ մոտ՝ 155 բնակչով։ Պատերազմի հենց առաջին օրը յոթ տուն է վնասվել. մի մասը վերականգնվել է»,-ասել է համայնքապետը։

Մ. Այվազյանի խոսքով՝ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, սակայն ցանցը գյուղի ողջ տարածքում նույն հզորությամբ չէ, որ գործում է։

«Բուժկետը մի քանի տարի առաջ վերանորոգվել է ՀՕՖ-ի կողմից։ Համայնքային կենտրոնի շենքը գտնվում է վթարային վիճակում, որտեղ գործում են նաև գրադարանն ու ակումբը։ Սակայն առկա բոլոր խնդիրները չեն խանգարում, որ համայնքում շարունակեն արարել ու շենացնել հայրենիքը»,-նշել է համայնքի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր