00:00:00

Դավադրություն հայ արտադրողի նկատմամբ․ բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ՌԴ

17:34, 01 հունիս 2022 Տնտեսություն

Հայ արտադրողները, արտահանողները փաստի առջև են․ դեռևս ապրիլ ամսից հայկական, ռուսական և բելառուսական բեռնատարները չեն կարողանում ժամանակին Վերին Լարսով ՌԴ մտնել։ Վրացական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական, ռուսական և բելառուսական մեքենաների համար։ Միևնույն ժամանակ, թուրքական, ադրբեջանական, վրացական, ղազախական մեքենաները արագ և առանց խոչընդոտի անցնում են սահմանը։

«Պատճառաբանվում է, որ անցողականությունը շատ փոքր է, դրա համար չեն կարողանում բեռնատարներն անցնել, բայց մյուս երկրների մեքենաները անցնում են, մեր մեքենաները՝ ոչ, կանգնած են ամենաքիչը 25 օր։ Մեքենա կա ՌԴ-ից այստեղ եկող 60 օրից ավելի է կանգնած, որը ՌԴ-ից բերում է շիշ, խցան և այլն․․․ Մեքենաները հետդարձի ճանապարհ էլ չունեն, որովհետև մեքենաները երեք շարքով մոտ երեք հազար մեքենա կուտակվում է ամբողջ վրացական կողմում։ Սադախլուից սկսված մինչև Կազբեկի մեքենաները կանգնած են»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գործարար Մարինա Առաքելյանը։

Գործարարը պատմեց, որ ինքը և շատ արտադրող, արտահանող, ներմուծողներ կանգնած են մեծ տուգանքների և շուկայի կորստի առաջ։

«Ես ակցիզային արտադրող եմ, ակցիզ է ուղարկում, որ ես ժամանակին պետք է ապահովեմ ցանց մուտք իմ ապրանքը, եթե ես ուշացնում եմ, ամեն ուշացման համար տույժ պետք է վճարեմ, չհաշված վարորդին վճարը, սննդի և գործուղման ծախսը»,- նշեց Առաքելյանը։

Նա պատմեց, որ առանց որևէ պատճառաբանության վրացական կողմից հետ են վերադարձվում կամ էլ ասեմ են սպասեք, մինչև բացվի ճանապարհը։

Խնդրի վերաբերյալ այսօր՝ հունիսի 1-ին մի խումբ արտադրողներ Կառավարությունում հանդիպել են վարչապետի աշխատակազմից Սիմոնյան ներկայացած աշխատակցի հետ, սակայն վերջինիս հետ հանդիպումից գործարաները շատ դժգոհ են։ Բանն այն է, որ վարչապետի աշխատակզմից պարզապես խոստում են տվել, թե իրենց խնդրով կզբաղվեն, սակայն արտադրողների համար օրը բառի բուն իմաստով շատ թանկ է արժենում, իսկ խոստումները կեղծ են համարում։ «Ասաց՝ խնդրով զբաղվում են, բայց խնդիրը ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմում է, այլ՝ վրացական կողմում է։ Փորձում են վրացիների հետ ինչ-որ կերպ լուծել, բայց դեռ ոչ մի լուծում չեն ստացել։ Ե՞րբ կստանան այդ լուծումը, պատասխան չունեն։ Ասել ենք՝ քո քաղաքացին երկու ամիս աշխատավարձ չի կարողանում ստանալ, որովհետև չի աշխատում գործարանը, փաստացի կանգնած ենք նրա առջև, որ մարդկանց մոտ սովի խնդիր է առաջանում։ Կառավարությունը հորդորում էր շուկա գրավել, մտնել ռուսական շուկա։ ՌԴ-ն այսօր այն շուկան է, որ բաց է հայ արտադրողի համար, մտել ենք, բայց մեր մտած տեղը մեկ-երկու շաբաթ հետո էլ եթե չկարողանանք տեղադրել մեր ապրանքը, վրացին կամ ադրբեջանցին են էդ դարակները վերցնելու։ Անցած տարվա ծիրանի պատմությունը հիշեք,  այս տարի հայկական ծիրան չի էլ մտնի ՌԴ, որովհետև տասը օրից ծիրանի սեզոնն է սկսվում, իսկ ճանապարհները 10 օրվա մեջ չեն բացվի», նշեց մեր զրուցակիցը։

Մարինա Առաքելյանն այստեղ դավադրություն և միտումնավորություն է տեսնում կառավարության կողմից հայ արտադրողի արտահանողի նկատմամբ․ «Մեր կառավարությունը չի ցանկանում լուծել էդ խնդիրը։ Սա հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ մենք՝ արտադրողներս, բոլորս կողմ լինենք ալտերնատիվ ճանապարհի բացմանը, բայց այդ հարցը նման ճանապարհով լուծում չի ունենալու։ Մենք չենք հավատում մեր Կառավարությանը և նրա ասածներին։ Մենք ուզում ենք, որ մեր շուկաները, որտեղ ամրապնդված է եղել հայկական արտադրանքը, մնա, բայց Վրաստանը սանկցիաներ է կիրառում, որ մենք չլինենք այդ շուկաներում։ ՀՀ կառավարությունը Արդբեջանի, Թուրքիայի նման միջոցներ գտնի Վարսատնի հետ ընդհանուր հայտարարի գալու»։

Այս օրերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գտնվում է Վրաստանում և, Մարինա Առաքելյանի խոսքով, ոչ թե պետք է երկրորդական հարցերը օրակարագային դրաձնել, ինչպիսիք են թատերական ներկայացնումները կամ կինոփառատոնները երկու երկրների միջև, այլ՝  կուտակված բեռնատարների հարցը։

Նա նաև հայտնեց, որ թեպետ հավատ չունեն կառավարության նկատմամաբ, բայց կրկին կփորձեն արտադրողներով գալ Կառավարության մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր