00:00:00

Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը

16:12, 16 մայիս 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստը: «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ ԶԼՄ միջոցների հետ շփվելու արգելքի վերացման մասին: Վարուժան Ավետիսյանը միացավ միջնորդությանը և նշեց, որ երկրում իրողություն է փոխվել, սակայն ինքը շարունակելու  է պահանջել, որ ռեժիմի անդամները պատասխան տան իրենց կատարած չարագործությունների համար: Նման միջնորդություն ներկայացրին նաև Պավլիկ Մանուկյանի պաշտպանները: Պավլիկ Մանուկյանը խնդրեց նիստի ընդմիջման ընթացքում թույլ տալ մամուլի ասուլի հրավիրել: «Իներցիայով գնում եք, էս ուր եք գնում: Սպասում եք, որ ինչ որ մեկը Ձեզ ասի՝ դատավոր Մակյան այս բանն արեք: Ազգի առաջ յուրաքանչյուր զոհի առաջ պետք է պատասխան տան: Ես բացելու եմ դավաճանների դիմակները: Պահանջում եմ, որ թույլ տաք շփվենք մամուլի հետ, երբ դուք գնաք ձեր մենաստանում հանգստանալու: Հուսով եմ, որ հետ գաք կկայացնեք որոշում, որից հետո ես Ձեզ կասեմ՝ դատավոր Մակյան, ինչը մինչև հիմա չեմ ասել»,-նշեց Պավլիկ Մանուկյանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, նշելով, որ նման դատավարական ընթացակարգ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր