Մայիսի 28-ին, Սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է արցախցի ըմբիշների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացում Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է իր անցած ուղուն, խոսել պարապմունքների, մրցույթների, ծանրաբեռնվածության մասին, կիսվել խորհուրդներով և պատասխանել մարզիկների հնչեցրած հարցերին:
Նա նշել է, որ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն ավելի մոտիկից ճանաչելու Արցախի մարզիկներին և ամեն կերպ ոգևորելու և օգնելու նրանց: