«Գիշերը՝ ժամը 3-ին, Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը»: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա հավելել է. «Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել: Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից»: