Ժամանակավոր կառավարություն ստեղծելուց հետո «Դիմադրություն» շարժման կարևոր խնդիրներից է լինելու Հայաստանի ու Արցախի անվտանգության արդիականացված և միասնական համակարգի ստեղծումը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Շարժման համար անընդունելի է Արցախի՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով ամրագրումը։ Հայկական երկու պետությունների միջև պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ և երաշխավորվի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքը։