Այս օրենքն իրականում շատ կարևոր է 2018 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման համար։ Խորհրդարանում հայտարարեց Արփի Դավոյանը՝ խոսելով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի մասին։
«Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ մենք ունենք 300 գործ, որտեղ քննվում է ապօրինի ձագում ունեցող գույք։ Ինչպես կասեին դահլիճի այսօրվա բացակա գործընկերները՝ էս ինչ շատ եք։ 300 գործ ու այդ գործերի մեջ վստահաբար էտ ինչ շատ եք։ Էտ որ գալիս նայում ուրախանում եք, ձեզանից շատերը կան։
Հիմա դուք ներկա չեք գտնվում այս օրենքի քննարկմանը, որը բողոքարկման եք տարել ՍԴ, որի փոփոխությունն ենք քննարկում, ու դուք էլի չեք եկել ու չեք ուզում քննարկել։
Չեք եկել, քանի որ հեշտ ճանապարհ եք գտել՝ փողոցում ձեր թանկարժեք մեքենաներից իջնում եք, նստում փողոցում, հետո էլի թաքնվում ձեր թանկարժեք մեքենաներում, փախչում ինչ-որ մի տեղ ու խոսում, թե ՀՀ քաղաքացիները ձեզ հետ են, 40-50 հազար քաղաքացի ձեր կողքին են, անթիվ մարդիկ հանրային պահանջ են ձևավորել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հանրային պահանջ չկա, դա ընդդիմադիրների երազանքն է։
«Հիմա մոլորվել եք, չեք հասկանում, թե ինչի համար եք փողոց դուրս եկել ու ինչը պետք է ձեզ օգնի, որ փողոցից վերադառնաք ինչ-որ մի տեղ»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ սույն օրենքն ուղիղ կապ ունի ընդդիմադիրների կողմից փողոց փակելու ու տարօրինակ պահանջների հետ։