00:00:00

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են եւ երկար զրուցել

09:29, 14 մայիս 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել եւ ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։ Տեղեկացանք, որ նախօրեի ուշ երեկոյան Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը հանդիպել են եւ երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։

Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որեւէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր