00:00:00

Մովսես Հակոբյան. վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի

10:27, 12 մայիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի։ Այս մասին 24news.am-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը չի կարող իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, քանի որ այն արդեն իսկ հատակից ներքև է։

Ըստ Մովսես Հակոբյանի՝ Ադրբեջանն Արցախի հարցով այլևս չի բանակցում և ընդհանրապես խնդրի վերաբերյալ մեզ հարցնող չկա։

Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի և այլընտրանքի մասին՝ գեներալը նշել է, որ եթե այլընտրանք տեսնի իշխանության քաղաքականությանը, ապա կգնա փողոց և կգլխավորի շարժումը։

Անդրադառնալով ՀՀ-ի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ Հակոբյանը մտահոգություն է հայտնեց, թե Սյունիքին վտանգ է սպառնում, քանի որ Բաքվի ախորժակը բացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր