00:00:00

Սուտ է, 44-օրյա պատերազմում չէինք կարող հաղթել, պատերազմից առաջ արդեն շատ բան «այն չէր»․ Տիրան Խաչատրյան

14:57, 09 մայիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Մարդկանց հաշվառման վերցնել, ինչ-որ տեղ կցագրել և այլն, այլ կառույցների և այլ ֆունկցիաներ հետ կապված գործողություններ են։ Սա Անդրանիկ Քոչարյանի հերթական ոչ ճիշտ պահվածքի դրսևորումն է, որով փորձում է վախի ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զույցում, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որով առաջարկում էր ակցիաներից բերման ենթարկվածներին հաշվառել և ուղարկել զորահավաքների, ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ իրեն հանդիպած ցուցարարների մեջ բանակից խուսափել ցանկացողներ չեն եղել։
«Այնտեղ մարդիկ են, ովքեր հիմա էլ անհրաժեշտության դեպքում ցույցերը կթողնեն և կմեկնեն հայրենիքի պաշտպանության։ Դիմադրության շարժումը իշխանություններին կարող է որոշակի ուժ տալ՝ հակառակորդի հետ բանակցությւոններում՝ պահանջներ ներկայացնելու կամ չթելադրողի վիճակից դուրս գալու առումով: Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության մեջ ես չեմ տեսնում ազգանպաստ որևէ քայլ, իրենց իշխանության լինելը միայն վտանգավոր է երկրի համար»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ ընդդիմադիրների շարքերում կան առթոռի համար կռիվ տվողներ, Խաչատրյանը ասաց․«Ես ի՞նչ աթոռի կռիվ պետք է տամ, իսկ իմ պաշտոնի հետ կապված շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, որովհետև շատ տաբեր ու հետաքրքիր հարցեր են եղել։ Մինչև պատերազմը սկսելն արդեն իսկ շատ բան «այն չէր», սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած ռազմական խնդիրներից։ Մեր մասնակցությամբ կարող էինք նպաստել այդ խնդիրների լուծմանը, սակայն իրենք չուզեցին, որ մեր նմանների ներկայությունը լինի այդ համակարգում։ Պարզ ճշմարտություն կա՝ կամայական անձնավորությունը չի կարող զբաղվել մի բանով, որին չի տիրապետում, եթե մարդը չգիտի պետությունը պատերազմին նախապատրաստելու կարգը, ապա ելքը ինչպե՞ս պետք է լիներ, շատ բաներ ինքս եմ փորձել բացատրել, հաճախ դրանք վերածվում էին դասախոսության, թե ինչը ոնց պետք է արվի, սակայն իրենց համար դրանք ոչ այնքան կարևոր հարցեր են եղել»։

Խոսելով պատերազմի ելքի և հնարավոր հաղթանակի մասին՝ Խաչատրյանը ասաց․«Այն իրադրության պայմաններում, որը ունեինք 44-օրյա պատերազմի ժամանակ, եթե ինչ-որ հանճարեղ, գերբնական ուժ ունեցող մեկը կկանգնի, կասի հնարավոր էր հաղթել,կասեմ, որ սուտ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր