Աբովյանի քաղաքապետը շնորհավորել է մայիսի 9-ի կապակցությամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բացառիկ հպարտությամբ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնել է հայոց պատմության հաղթանակների եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակը, Շուշիի ազատագրման օրը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձները:
_________
77 տարի առաջ՝ մայիսի 9-ին, հաստաատվեց Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի հերոս զավակների՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական բացառիկ հաղթանակը:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր բացառիկ ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, մեր պապերը զենքը ձեռքին պայքարել են և հաղթանակի ոգի ավանդել գալիք սերունդներին։
30 տարի առաջ այս օրերին զեկուցեցին հայոց պատմական հինավուրց Շուշի քաղաքի ազատագրման ավետիսի մասին: Շուշիի ազատագրումով որոշվեց Արցախյան պատերազմի ելքը։
Ցավոք 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդից խլեց Շուշիի ազատագրման հաղթանակի թագն ու պսակը, փոխեց իրականությունը։
Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր հաղթանակի փառքը և հայ ժողովրդի հաղթական ոգին հնարավոր է հետ վերադարձնել, նույն քաղաքը հնարավոր է երկու անգամ ազատագրել։ Այդ անսասան հավատով որոշում կայացրի, որ մենք Աբովյան համայնքում պետք է ունենանք Շուշի, Հադրութ անուններով թաղամասներ, Արցախի փողոց։
_________
Հայրենական մեծ պատերազմի թանկագի՛ն վետերաններ, Արցախյան հերոսամարտերի, Շուշիի ազատագրման հարգելի՛ մասնակիցներ. անկախ իրավիճակից ու հանգամանքներից այսօր ձեր օրն է։
Ձեր արյան գնով կերտած հաղթանակները եղել են և կմնան հայոց պատմության էջերում որպես հայ ժողովրդի հերոսական պայքարի բացառիկ օրինակներ։
Խոնարհվում եմ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, Արցախյան պատերազմների ընթացքում հանուն Շուշիի, հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի նահատակված հերոս հայորդիների հիշատակի առջև:
Հավերժ փառք