00:00:00

Իրանի առաջին փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

02:50, 16 մայիս 2018 Աշխարհ

Իրանի առաջին փոխնախագահ Էշակ Ջահանգիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։ Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Հայաստանն ու Իրանը միշտ ունեցել են բարեկամական ու մտերիմ հարաբերություններ։ «Ես միանգամայն վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մենք ականատես կդառնանք մեր երկրների համագործակցության ու հարաբերությունների ընդլայնմանը»։ Իրանի առաջին փոխնախագահը նաև հաջողություններ է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին ու բարգավաճում՝ հայ ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր