00:00:00

Համանախագահները հունիսին կգան Երևան

00:53, 16 մայիս 2018 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար  Էլմար Մամեդյարովի  հետ։ Հանդիպմանը ներկա է եղել  ԵԱՀԿ գործող  նախագահի անձնական  ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, որում նշվում է. « Նախարարը եւ համանախագահները քննարկել են խնդրի խաղաղ կարգավորումը առաջ տանելու տարբերակները։ Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի մասին:  Նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է  Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հնարավորինս արագ  ակտիվ բանակցությունների վերսկսելու համար» Համանախագահները հունիսին ակնկալում են հանդիպել Հայաստանի նոր ղեկավարության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր