00:00:00

Արցախում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:14, 27 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում իր առջև դրված խնդիրների կատարումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
 
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
 
«Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
 
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք:
 
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր