Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին:
Պատասխանելով ապագա դիվանագետների հարցերին՝ Արթուր Թովմասյանը խոսել է միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության, տարածաշրջանային մարտահրավերների մասին:
Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ: