Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։
Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներն ու իրագործված ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Բոլոր փաստերն ամփոփվել են երկու տասնյակ զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։