Երևանում այսօր երեկոյան անցկացվելիք Ջահերով երթին կմիանա նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Երթը կկրի «Զարթնի՛ր, լաո՛, և միացի՛ր ջահերով երթին» խորագիրը:
Ավելի վաղ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից: 19:30-ին կմատուցվի պատարագ, ինչից հետո կսկսվի երթը՝ 20:00-ին:
168.am-ի տեղեկություններով՝ Ստեփանակերտի Ջահերով երթին կմասնակցեն նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյան
Մանրամասները՝ 168.am-ում։