00:00:00

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Արցախում խաղաղությունը պահպանելու համար․ ՌԴ դեսպան

17:36, 23 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Երևանում «Հաղթանակի պարտեզի» բացման ժամանակ ասել է, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, փոխանցում է Sputnik Արմենիա լրատվական կայքը:

«Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում կայունությունը պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Բոլորը, Հայաստանի ղեկավարությունը գիտակցում են, որ խաղաղապահներն առանցքային դեր ունեն տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար։ Ոչ ոք դա կասկածի տակ չի դնում»,- լրագրողներին ասել է դեսպանը:

 

Դեսպանը ձեռնպահ է մնացել Արցախի Փառուխ գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

 

«Չեմ կարծում, որ դրան ավելացնելու բան կա: Մեր դիրքորոշման հիմքում, իհարկե, այն է, որ եռակողմ համաձայնագրերում ամրագրված դրույթները խստորեն կատարվեն»,-ասել է դեսպանը։

 

Խաղաղապահների կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին հարցին նա պատասխանել է, որ դրա թիվը որոշվել է նշված եռակողմ համաձայնագրերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր