Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։
Այդ մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված տարածքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Հիշեցնենք, որ սույն թվականին փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով արգելվում է, մասնավորապես, օկուպանտ Ադրբեջանի ցանկացած գործունեություն այդ տարածքներում՝ շինարարություն, ներդրում և այլն, որը հակասում է Արցախի օրենսդրությանը։ Հետևաբար, Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացված ցանկացած գործունեություն համարվում է ապօրինի։