«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում:
Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող: ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում