00:00:00

Հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և ԵՄ- միջեւ կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ. Ռախոյը՝ Փաշինյանին

22:50, 15 մայիս 2018 Աշխարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը: «Կառավարության եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան եւ Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջեւ առկա լավ եւ բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման եւ համագործակցության նույն ոգով: Կարող եք վստահ լինել, պարո՛ն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ»,-ասված է Իսպանիայի կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր