ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի կարեւոր խնդիրներից է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցել՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում, և առաջիկայում համաձայնեցվել է նրա այցը Բաքու։ Ժամկետները կհայտարարենք»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վրա, որոնք վերջ դրեցին տարածաշրջանում արնահեղությանն ու իրական հեռանկարներ բացեցին բարդ հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։