00:00:00

Գերագույն հրամանատարին խանգարում էին այդ 5000 երեխաները, որ տարածքները զիջեր․ ո՞ւր է հիմա իր փրկած 25 000 զորքը․ Շահումյանի բնակիչը միացել է Ազատության հրապարակի նստացույցին

11:30, 20 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, իմ ու իմ ընկերների մասնակցությամբ ես գոնե գիտեմ, որ անում եմ ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում նստացույցին միացած Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը։

Անդրադառալով օրեր առաջ ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հնչեցրած այն տեսակետին, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տարբերակը այդքան էլ ճիշտ չի եղել, Սարյանը ասաց․

«Մի բան պետք է պարզ հասկանանք՝ այս մարդիկ եկել են իշխանության հատուկ դրա համար, 4 տարի է՝ երկրի ղեկը իրենց ձեռքում է, ոչինչ չեն կարողացել անել, այդ մարդիկ արժեք չունեն, իրենց արժեքը իրենց աթոռն է։ Այն պատգամավորը, որ ասել է՝ «Արցախյան շարժումը հանգեցրեց Դաշտային Արցախի հայաթափմանը», փոխանցեք այդ գիտունիկին, որ Դաշտային Արցախից է սկսվել շարժումը։ Դաշտային Արցախը ընկավ, նոր Արցախյան շարժումը սկսեց։ Դա էլ մեր դժբախտությունն է, որ մեր սերունդների ապագան որոշողները Հայաստանի նախկին քարտեզներին ծանոթ չեն»։

Խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի ու ելքի մասին, Աշոտ Սարյանը նշեց․

«Ադրբեջանցիները հասել էին այն դիրքերին, որ առաջ չէին կարող գնալ, եթե կապիտուլյացիան չստորագրվեր, այդ ժամանակ չէինք կորցնելու թե՛ Շահումյանի շրջանը, թե՛ Լաչինը, թե՛ Օմարի լեռնաշղթան, երևի պլանավորած դրանք էլ տվեցին, վերջացրեցին։ Ադրբեջանցիները եկել, հասել էին մի բարձունքի, որտեղից առաջ շարժվել չէին կարող, դա էր իրենց հնարավորությունը, Օմարում 15 000 զորք է եղել, որ կարող էր տեղափոխվել Շուշի և Հադրութ, բայց չեն հանել, չեն համալրել։ Եթե նորմալ կազմակերպեին, Շահումյանը կլիներ, Վարդենիսը վտանգված չէր լինի, Շահումյանը տալով՝ Հայաստանի այդ թևը վտանգեցին ու երեք կողմից գցեցին շրջափակման մեջ, դա էլ էր երևի մտածված։

Գերագույն հրամանատարին խանգարում էր այդ 5000 երեխան, որ տարածքները զիջեր, եթե հնարավոր էր առանց զոհերի դա անել, դե թող անեին։ Այս մարդիկ հա՛մ զորքը վերացրեցին, հա՛մ Հայաստանի զինամթերքը վերացրեցին, ասում էր՝ 25․000 զորք փրկեցի, ո՞ւր է իր այդ փրկած զորքը , ո՞ւր են այդ փրկվածները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր