00:00:00

Ամերիաբանկն ամփոփեց «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները. հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

20:22, 15 ապրիլ 2022 Տնտեսություն

Ամերիաբանկն ամփոփեց VISA վճարային համակարգի հետ իրականացված «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները: Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին, որի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով: Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում:

Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին`

1. Տիգրան Ջրբաշյանը` «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար

2. Ռեբեկա Հակոբյանը` Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն

3. Վահան Մելքումյանը` Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար

4. Էլեն Դանիելյանը` Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար

5. Արտյոմ Շամցյանը` Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն

6. Նազարեթ Սեֆերյանը` Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ

7. Արմինե Մկրտչյանը` «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ

8. Սեդա Պապոյանը` Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն

9. Դիանա Արզումանյանը` Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն

10. Աննա Խաչատրյանը` EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3
մլն ՀՀ դրամ: Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության (մարդու անատոմիա) դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով:

Հետևյալ հինգ թիմերն ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

«World Without Waste» /«Աշխարհն առանց աղբի» 

Թիմն աշխատում է Սյունիքի մարզում` Կապան քաղաքում: Բնության աղտոտումը կանխարգելելու նպատակով հիմնադիրները մտադիր են կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթ և վերամշակել
այն:

«Տեսկա» 

Նախագծի նպատակը խելացի աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite» 

«Outvite»-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածքում գտնվող ժամանցի վայրերը:

«Հիպոկրատին հավատարիմ» 

Նախագծի հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, այնպիսի վայրերում, որտեղ անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված` մարդիկ զրկված են որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

«Սերմերով բաժակներ» 

Թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր