00:00:00

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

19:34, 14 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական եւ բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է եւ չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության եւ անկախության համար։ Եվ մեր պատմությունն անարժան ձեւով փակելու բարոյական իրավունք չունեք»,- ասաց նա։

Արթուր Թովմասյանն անդրադարձավ նաեւ Արցախյան երեք պատերազմներում զոհվածների հիշատակին, ԱԺ պատգամավորները, նախագահի առաջարկով, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը.

«Հավերժ փառք Արցախյան երեք պատերազմների ՀՀ սահմանամերձ շրջաններում եւ 2022 թվականի մարտ ամսին Քարագլխում զոհված մեր բոլոր ազատամարտիկներին։ Բոլորիս պարզ է, որ նրանք զոհվել են հանուն հայ ազգի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի ժողովրդի Հանրապետության գոյատեւման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր