00:00:00

Արցախի ԱԺ-ն Փաշինյանի բոլոր հայտարարություններին միասնական ճակատով կպատասխանի. պատգամավոր

17:40, 14 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Փաշինյանի երեկվա և այսօրվա բոլոր հայտարարություններին Ազգային ժողովի միասնական ճակատով անդրադառնալու ենք։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ «Հակառակ դեպքում», - ասում է միջազգային հանրությունը, - «մեզ վրա հույս չդնեք»», - երեկ իր ելույթում ասել էր Փաշինյանն Ազգային ժողովում։

Պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ այսօր արտահերթ նիստ են անելու։ «Պաշտոնական լրատվությունը մեր բոլորիս կարծիքն է։ Միակարծիք անդրադառնալու ենք ո՛չ միայն Փաշինյանի, այլ նաև՝ Հայաստանի նախագահի և մնացած բոլոր պետական պաշտոնյաների ասածներին, մենք մեր դիրքորոշումն ենք հայտնելու։ Չեմ ուզում հիմա բան ասել, քանի որ միասնական ճակատով հայտարարություն ենք անելու», - ընդգծեց Գալստյանը։ 

Արցախի ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 19։00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր