00:00:00

Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները

20:28, 13 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,– ասել է նա՝ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

 Արցախի նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետագա ճակատագրին։ 

«Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր