Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանական զինված ուժերի կողմից անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող վիրավորվել է:
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է»,–ասված է հաղորդագրության մեջ։