Ես իհարկե հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինը արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաեւ, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։
Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։
Եւ այսպես՝
հաց եւ հացամթերք՝ թանկացել է 10%,
սուրճ՝ թանկացել է 13-15 %
ծխախոտ՝ թանկացել է 10%
բուսական յուղը թանկացել է 48-52%
շաքարավազը թանկացել է 50%
կաթնամթերքը թանկացել է 25%
միրգը թանկացել է 25-30%
բանջարեղենը թանկացել է 10-15%
սխտոր թանկացել է 100%
խառը կանաչին թանկացել է 60-70%
ալյուրը թանկացել է 12,5%
խմիչքը 10-13%
ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%:
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
Սրան գումարում ենք գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ։
Նաիրա Զոհրաբյան