00:00:00

Ըստ դատախազի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

20:47, 15 մայիս 2018 Իրավական

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ: «Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբերում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը, սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձևավորում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյալ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը: Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ, պնդում է հակառակը, այս հակասությունը չի խոչընդոտելու վարչապետի հետ համատեղ աշխատանքին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում համատեղ աշխատանքի առումով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր