00:00:00

Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իսպանիայի կառավարության Նախագահ Մարիանո Ռախոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ նորանշանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Հարգելի՛ պարոն Վարչապետ,Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները՝ փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:Կարող եք վստահ լինել, պարո՛ն Վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ:Խնդրում եմ ընդունել, պարո՛ն Վարչապետ, իմ խորին հարգանքի հավաստիքը:Մարիանո Ռախոյ ԲրեյԻսպանիայի Կառավարության Նախագահ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր