Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ամփոփ ներկայացրել է 2022թ. առաջին եռամսյակում հարուցված քրգործերով «ծանր վիրավորանքի» ենթարկված հանրային գործիչների եռյակը։
«Ժամանակն է կատարել եռամսյակային ամփոփում։ 2022թ. առաջին եռամսյակում հարուցված քրգործերով «ծանր վիրավորանքի» ենթարկված հանրային գործիչների եռյակն ունի հետևյալ տեսքը.
1) քպ առաջնորդ նիկոլ փաշինյան։ Անվիճելի առաջատարն է. բոլոր քրգործերի կեսից շատը հարուցվել է հենց այս անձին ոչ դրական լույսի ներքո «հիշատակելու» համար։
2) ականավոր ռազմական գործիչ ու քպ դեպուտատ Գագիկ Մելքոնյան։ Հետաքրքիր հնարքներ գործադրելու շնորհիվ նրան հաջողվել է անսպասելիորեն առաջ անցնել պատվավոր 2-րդ տեղի համար պայքարող՝ շատ ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցակիցներից ու վստահ ամրանալ «արծաթե հորիզոնականում»։
3) սիմպածյագա ու միաժամանակ Աժ նախագահ Ալեն Սիմոնյան։ Տեմպերը թուլացրել է, բայց շարունակում է պահպանել «բրոնզե դիրքավորումը»։ Այս դիրքի համար համառ պայքարը դեռ առջևում է»,- գրել է Մելիքյանը։