00:00:00

Հափշտակություններ ու փաստաթղթերի կեղծում «Իդրամ»-ի ու List.am-ի միջոցով. Ինչ սխեմայով է գործել 44-ամյա տղամարդը

10:30, 05 ապրիլ 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:

ՔԿ-ից  հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի  դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին և ձեռք բերելով նրա վստահությունը, համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին:  Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:

Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 181-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր